Ստեփանակերտի օդանավակայանը կգործի 2010-ի նոյեմբերի կեսից

Ստեփանակերտի օդանավակայանը կգործի 2010-ի նոյեմբերի կեսից

PanARMENIAN.Net - ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2010-ի նոյեմբերի կեսից, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կառավարման պետ Դմիտրի Ատբաշյանը: «Նվազագույն սխեմայով «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ն կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ նոյեմբերի կեսից: Տվյալ պահին ընթանում են մոնտաժային աշխատանքներ»,- ասել է նա:

Բացի դրանից, նրա խոսքերով, նոյեմբերի վերջին պատրաստ կլինի օդանավակայանի սպասասրահը, իսկ սպասասրաhի բոլոր ծառայությունները կգործեն 2011-ի գարնանը: Ինչ վերաբերվում է աշտարակին, որտեղ տեղակայված է օդանավակայանի թռիչքների կառավարման ծառայությունը, ապա այն պատրաստ կլինի տարեվերջին:

Առաջին փուլում ԼՂՀ օդանավակայանը չվերթներ կիրականացնի միայն դեպի Երևան, տոմսի արժեքը նախնական տվյալներով կկազմի 16 000-20 000 դրամ, առավելագույն արժեքը կարող է կազմել է 25 000 դրամ:

Ատբաշյանը հաղորդել է, որ դիտարկվում է դեպի ԱՊՀ երկրներ, մասնավորապես դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը: «Մայրաքաղաքից բացի, առաջնային քաղաքներ են համարվում Սարատովը, Կրասնոդարը, Ռոստովը, Հյուսիսային Կովկասի քաղաքները»,- ասել է նա: Նա հավելել է, որ զբոսաշրջության զարգացման առումով մեծ հետաքրքրություն են դրսևորում արտասահմանյան տուրօպերատորները, այդ թվում` իտալական, ֆրանսիական և գերմանական ընկերությունները: ԼՂՀ նկատմամբ նրանց հետաքրքրության գործոններից մեկն այն է, որ Գանձասարի վանական համալիրում է գտնվում Հովհաննես Մկրտչի գլուխը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---