Քրիստինե Մելքոնյան. Թուրքերը հասկացել են, որ հայկական եկեղեցիները նպաստում են գավառների զբոսաշրջության ու տնտեսության զարգացմանը

PanARMENIAN.Net - Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, նախաձեռնելով պատարագը հայկական Սբ Կիրակոս եկեղեցում, նպատակ ունի զարգացնել այդ շրջանն ու բարելավել հարաբերությունները հայերի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, քաղաքապետը հասկանում է, որ եկեղեցու վերակառուցումից հետո բազմաթիվ հայեր կայցելեն այդ քաղաք, ինչը կնպաստի զբոսաշրջության ու էկոնոմիկայի զարգացմանը:

Ընդ որում, նա նշել է, որ թուրք ազգայնականներն արդեն քննադատել են քաղաքապետի հայտարարություններն՝ ասելով, որ նա հայամետ քաղաքականություն է վարում: «Հայտարարելով այն մասին, իր իրենք պարտական են հայերին, Բայդեմիրը ցանկացել է հիշեցնել, որ արդեն 30 տարի է, ինչ թուրքական իշխանությունների քաղաքականության արդյունքում բազմաթիվ հայեր են լքեր Դիարբեքիրը»,-նշել է Մելքոնյանը՝ հավելելով, որ Բայդեմիրը միշտ հակակառավարական քաղաքականություն է վարել և պաշտպանել է ազգային փոքրամասնությունների իրավունքները:

Հայ փորձագետը նշել է նաև, որ Թուրքիայի կառավարությունը չխոչընդոտեց այդ միջոցառմանը, քանի որ մտահոգված էր միջազգային հանրության արձագանքով: Ըստ նրա, քանի որ ԵՄ-ին անդամակցելու շրջանակներում Անկարան չի կարողանում հաջողության հասնել Կիպրոսի հարցում, նա ցանկանում է ԵՄ-ին ցույց տալ, որ գոնե մի հարցում առաջընթաց կա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---