ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

PanARMENIAN.Net - . Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդի Արա Բաբաջանյանը , որը գլխավորում է հոր անունը կրող հիմնադրամը, օրերս այցելեց Երեւան, ուր անց կացրեց մի շարք հանդիպումներ, որոնք նվիրված էին մաեստրոյի ծննդյան 80-ամյակի առթիվ հանրապետությունում անցկացվելիք հանդիսությունների նախապատրաստմանը: Կոմպոզիտորի հոբելյանի տոնակատարության կառավարական հանձնաժողովի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար, Ռոլանդ Շառոյանի հետ ունեցած զրույցներում քննարկվել է նաեւ Երեւանում Առնո Բաբաջանյանի թանգարանը ստեղծելու հարցը: Թանգարանը բացվելու է Մաշտոցի պողոտայի այն տանը, որտեղ ապրել է ժողովրդի կողմից սիրված երաժիշտը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---