Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանական պահակակետ է պայթեցվել

PanARMENIAN.Net - Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվածների թիվը հասել է 22 հոգու, որոնց թվում` 12 պատահական անցորդներ և 10 ոստիկանության աշխատակիցներ: Հաղորդվում է, որ երկու տուժած ոստիկաններ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վիրավորվել են 15 հոգի: Ճշտված տվյալներով, Թաքսիմ հրապարակում պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Պայթյունի ալիքը կոտրել է մոտակայքում գտնվող խանութների ու սրճարանների ապակիները:

Ստամբուլի ոստիկանության պետի խոսքով, հարձակման օբյեկտը ոստիկանական պահակակետն էր Թաքսիմ հրապարակում` Անկախության հուշարձանի մոտ, հաղորդում է թուրքական CNN-Turk հեռուստաալիքը: Ոստիկանության սպան հաղորդել է նաև, որ արդեն գտնվել է ահաբեկիչ-մահապարտի մարմինը և այն պայթուցիկ սարքի դրվագները, որը նա գործարկել էր:

Ներկա պահին հրապարակը օղակված է և փակ է ավտոտրանսպորտի երթևեկության համար: Քաղաքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել: Պատահարի հետաքննությունը շարունակվում է: Օպերացիային մասնակցում են 6 ոստիկանական ուղղաթիռներ, հաղորդում է RBC-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---