Փիրուզ Սարգսյան. Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հավակնում է ԵՄ հաշտարարների համակարգում դիտորդի կարգավիճակին 2 նոյեմբերի 2010 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանն ընթացիկ տարվա օգոստոսին այցելել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ` նպատակ ունենալով ծանոթանալ նրա գործունեության հետ, հոկտեմբերի 2-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքերով, նախագահին ներկայացվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությունը: «Մեկ ամիս անց մենք իմացել ենք, որ Ռուսաստանում նույնպես ստեղծվել է ֆինանսական հաշտարարի գրասենյակ»,- ասել է Փիրուզ Սարգսյանը: Ավելին, Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությամբ հետաքրքրված են ԱՊՀ երկրները, այդ թվում` Ուկրաինան, որտեղ գործում է սպառողների իրավունքների պաշտպանության կառույց, որը հրավիրել է հայ գործընկերներին մասնակցելու Ուկրաիանում կայանալիք համաժողովին: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` Փ. Սարգսյանը նշել է, որ ֆինանսական հաշտարարի գործունեության զարգացման և միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակներում Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ և 2009-ից ֆինանսական հաշտարարների միջազգային ցանցի անդամ է: «Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանը հայտ կներկայացնի ԵՄ համապատասխան կառույցին, ինչը թույլ կտա որպես դիտորդ մասնակցել ԵՄ անդամ-երկրների օմբուդսմենների համակարգին: Անցյալ տարի Հայաստանը եվրոպական կողմի հրավերով Պրահայում մասնակցել է ԵՄ ֆինասնական համակարգի հաշտարարների ժողովին»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» |