Կարեն Բեքարյան. Աստրախանի հռչակագրի ստորագրումը չի հակասում Հայաստանի ազգային շահերին

Կարեն Բեքարյան. Աստրախանի հռչակագրի ստորագրումը չի հակասում Հայաստանի ազգային շահերին

PanARMENIAN.Net - Աստրախանի հռչակագրի ստորագրումը չի հակասում Հայաստանի ազգային շահերին, քանի որ Երևանը շահագրգռված էր մեղմացնել լարվածությունը շփման գծում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում Աստրախանի հռչակագրի ստորագրումը, քանի որ այն հղում է անում Մայնդորֆի հռչակագրին, որտեղ ասվում է փոխգործակցության մեխանիզմների ապահովման անհրաժեշտության մասին: Միակ բացասական փաստարկը կարելի է համարել այն, որ հռչակագրի տակ բացակայում է Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի ստորագրությունը»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, Վաշինգտոնի ու Բրյուսելի արձագանքը այդ հռչակագրի ստորագրմանը վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջև գոյություն ունեն որոշակի պայմանավորավծություններ ու հավասարակշռություն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---