Իսրայելը խզել է հարաբերությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

Իսրայելը խզել է հարաբերությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը հայտարարել է, որ Իսրայելն այլևս չի համագործակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Նման քայլի պատճառ է դարձել Հևրոնում Պատրիարքների քարանձավը և նախամայր Ռահիլի գերեզմանը մահմեդական սրբավայրեր ճանաչելու մասին կազմակերպության որոշումը:

«Մենք պետք է քննարկենք կազմակերպության որոշումը Հևրոնում Պատրիարքների քարանձավը և նախամայր Ռահիլի գերեզմանը մահմեդական սրբավայրեր ճանաչելու, ինչպես նաև նրա պահանջը Իսրայելի ազգային ժառանգության օբյեկտների ցուցակից դրանք հանելու մասին»,- հայտարարել է Այալոնը:

Իսրայելն արդեն քննարկել է այս հարցը ԱՄՆ հետ, որն առանցքային դիրքեր է զբաղեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խորհրդում: «Այդ որոշումները խարխլում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունները: Բանաձևը միանգամայն հեռու է գիտական և պատմական փաստերից և հիմնված է բացառապես ազդեցիկ արաբական բլոկի որոշման վրա, որը հանդես է գալիս Իսրայելի դեմ»,- հայտարարել է իսրայելցի դիվանագետը, հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան