«Օրանժ Արմենիան» չի նախատեսում կարճաժամկետ հեռանկարում LTE ցանցի կառուցում 4 նոյեմբերի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիան» չի նախատեսում կարճաժամկետ հեռանկարում LTE ցանցի կառուցում: Այդ մասին հաղորդել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան 4G շարժական կապի տեխնոլոգիայի շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, 3G+ կապը թույլ է տալիս բաժանորդներին տրամադրել 14.4 մբ/վ արագությամբ կապ: «Մենք պատրաստ կլինենք անցում կատարել 4G տեխնոլոգիայի, երբ համոզված լինենք, որ երկրում բոլոր պայմանները կստեղծվեն այդ ծառայությունը մեր բաժանորդներին տրամադրելու համար»,- ասել է Դյութուան: «Օրանժ Արմենիան» նոյեմբերի 4-ին և 5-ին կազմակերպում է 4G շարժական կապի տեխնոլոգիայի հանրային կենդանի ցուցադրություն և թեստավորում: Ինչպես հաղորդել է լրագրողներին Բրունո Դյութուան, LTE տեխնոլոգիայի շնորհանդեսը նվիրված է Հայաստանում ընկերության գործունեության 1-ամյակին, և որոշ առումով, Orange Expo նորարական ցուցահանդեսի շարունակությունն է: Nokia Siemens Networks (NSN) Armenia ընկերության գլխավոր տնօրեն Մուրադ Վարձելյանի խոսքերով, NSN ընկերության մշակած LTE ցանցը տեխնիկապես հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը մինչև 160 մբիթ/վրկ արագություն ներբեռնելու և մինչև 50 մբիթ/վրկ արագություն վերբեռնելու համար: Հայաստանում LTE տեխնոլոգիայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում բջջային կապի բոլոր երեք օպերատորները: Միաժամանակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ պատրաստ չէ հաճախականություններ տրամադերլ LTE ցանցի շինարարության համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |