Վարդան Պարսամյան. 2010 թվականին ՀՀ պետբյուջեից հուշարձանների վերականգնման համար 213 միլիոն դրամ է հատկացվել

PanARMENIAN.Net - Ցավոք, պատմական հուշարձանների պահպանման ոլորտին բավականաչափ ուշադրություն չի հատկացվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը: Նրա խոսքով, ՀՀ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակներում պետբյուջեից ֆինանսական միջոցներ է հատկացնում պատմական հուշարձանների վերականգնման համար, սակայն դրանք չեն բավականացնում: «Օրինակ, այս տարի պետբյուջեից հուշարձանների վերականգնման համար 213 միլիոն դրամ է հատկացվել»,- հաղորդեց Պարսամյանը` ավելացնելով, որ միայն մեկ հուշարձանի վերականգնման համար 80-ից 100 միլիոն դրամ է պահանջվում:

Ներկայացնելով Կենտրոնի գործունեությունը` Պարսամյանն ասաց, որ վերականգնման իրականացման համար ամեն տարի մոտ 26 հուշարձան է հետազոտվում, որոնք անհետացման վտանգի տակ են, իսկ մեկ հուշարձանի վերականգնումը կարող է երկուսից չորս տարի տևել: Պարսամյանը հաղորդեց նաև, որ Հայաստանի տարբեր մարզերում արդեն մի շարք պատմական հուշարձաններ են վերականգնվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---