Հայաստանի թոշակառուներին պլաստիկ քարտերն անվճար կտրամադրվեն 4 նոյեմբերի 2010 - 14:15 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվարից թոշակառուները թոշակը պլաստիկ քարտերով կստանան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա հաղորդեց, որ կառավարության նիստում կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում ընդունվել է թոշակների վճարումների իրականացման կարգը: «Փաստաթուղթը սահմանում է վճարման 2 տեսակ` կանխիկ և անկանխիկ: Թոշակառուն իրավունք կունենա ընտրելու թոշակի վճարման տեսակն ու բանկը: Նախարարությունը հրապարակում է այն բանկերի ցուցակը, որոնք կկանխիկացնեն քարտերը: Այս որոշումն ուղղված է թոշակառուների սպասարկման մեխանիզմի արդիականացմանը և թույլ կտա կրճատել հերթերն ու բարձրացնել մրցակցությունն այդ ոլորտում ծառայությունների մատուցման հարցում»,- ասաց Գրիգորյանը` հատուկ նշելով, որ պլաստիկ քարտերի սպասարկման բոլոր ծախսերն իր վրա է վերցնում պետությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |