TCA-ն կոչ է արել ԱՄՆ Սենատին սեղմ ժամկետում հաստատել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը 4 նոյեմբերի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկա-թուրքական կոալիցիայի (TCA) ղեկավարը կոչ է արել ԱՄՆ Սենատին սեղմ ժամկետում հաստատել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը: Ըստ Լինքոլն Մըքքարդիի, Սենատը պետք է հաստատի դեսպանի պաշտոնում Ջոզեֆ Ռիկարդոնեին: «Թուրքիան կարևոր քաղաքական ու տնտեսական դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու Եվրոպայում վերջին տասնամյակում: Երկիրը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է խաղաղության ու կայունության պահպանման գործում: Սակայն հուլիսից Անկարայում դեսպան չկա, և եթե Սենատը շարունակի համառել, ապա մենք դեսպան չենք ունենա մինչև 2011թ.: Օրենսդիրները պետք է լուծեն այդ փակուղային հարցը»,-ասել է նա: Մըքքարդին նշել է նաև, որ ԱՄՆ դեսպանի ներկայությունը այնպիսի կարևոր դաշնակցային երկրում, ինչպիսին Թուրքիան է, հարկավոր է սերտ երկխոսության ու փոխշահավետ հարաբերությունների համար, հաղորդում է The Anatolia News Agency-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |