Չարենցի տունը Կարսում թմրամոլների ապաստա՞ն է դարձել 6 նոյեմբերի 2010 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Տունը Կարսում, որտեղ ծնվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը, թուրքական մամուլի ուշադրության պակաս չունի: Ինչպես գրում է Dogan News լրատվական գործակալությունը, «հին ու լքված տունը զբաղեցրել են թմրամոլները»: «100 քառ. մետր տարածքը` 3 սենյակն ու փոքրիկ այգին, թմրամոլների ապաստան է դարձել: Տունն իրական սպառնալիքի է վերածվել թաղամասի բնակիչների համար, որոնք պահանջում են կամ այն հողին հավասարեցնել, կամ վերականգել»,- գրում է թուրքական գործակալությունը: Ըստ ամենայնի, Կարսի իշխանությունների նպատակը Չարենցի տան` որպես վկայության այն մասին, որ այդ հին քաղաքում հայեր են բնակվել, կատարյալ ոչնչացումն է: Կարսի տունը, որտեղ ծնվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը, վաճառքի է հանվել: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, գրեթե քանդված տան սեփականատերը տունը գնահատել է 180 հազ. ԱՄՆ դոլար: Ավելի վաղ թուրքական մամուլում հաղորդագրություններ էին հայտնվում այն մասին, որ տունը ցանկանում է գնել ոմն հայ գործարար Ստամբուլից և այն վերածել Չարենցի տուն-թանգարանի, սակայն դա առայժմ չի հաստատվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |