15 նոյեմբերի 2010 - 18:11 AMT
Հայաստանի ու Լեհաստանի ոստիկանության պետերը Համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն

Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և վարչակազմի նախարար Եժի Միլլերի հրավերով:

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը հանդիպումներ կունենա Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և վարչակազմի նախարար Եժի Միլլերի և Լեհաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անդժեյ Մատեյուկի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը, այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի և Լեհաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Անդժեյ Մատեյուկի կողմից կստորագրվի Համագործակցության մասին հռչակագիր: