// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանի նախագահը Արմեն Ջիգարխանյանին պարգևատրվել է Պատվո շքանշանով

Հայաստանի նախագահը Արմեն Ջիգարխանյանին պարգևատրվել է Պատվո շքանշանով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` այսօր երեկոյան վերադարձել է Երևան: Այցի վերջին օրը նախագահը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք հասարակական և մշակութային գործիչների հետ: Հանրապետության ղեկավարը տարբեր ոլորտներում ՀՀ պետական պարգևների արժանացած գործիչներին հանդիպման ժամանակ շնորհավորել և հանձնել է պարգևները:

Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: Լրագրության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և մասնագիտական բարձր վարպետության համար «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Քանդակագործ Միքայել Սողոյանին շնորհվել է վաստակավոր նկարչի կոչում:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, պարգևների հանձնումից հետո, Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նոյեմբերի 16-ին մեկնարկած իր աշխատանքային այցի արդյունքները: Այցի շրջանակներում, ըստ Հանրապետության ղեկավարի, ՌԴ նախագահի և վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվել են մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր: «Մեր կողմից տրված բոլոր հարցերը գտել են դրական արձագանք, և ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հիմա վերադառնում եմ Հայաստան շատ ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը:

 Ուշագրավ
Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, ուստի՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին
Ըստ մոդելի, տղան շատ նման է քրոջը՝ 1 տարեկան Չիկագոյին
PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ առաջիկա մի քանի օրն ավելի հիշարժան դարձնելու համար:
2019-ին էլ 20,000 դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը