24 նոյեմբերի 2010 - 16:28 AMT
Երևանում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Գագիկ Առաքելյանի հուշամրցաշարը

Նոյեմբերի 24-ին Երևանում «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշարը` նվիրված ԽՍՀՄ չեմպիոն Գագիկ Առաքելյանի հիշատակին: Մրցաշարն ավանդական է և ընթանում է 14-րդ անգամ:

Այս տարի մրցաշարին մասնակցում են ավելի քան 100 պատանի ըմբիշներ Հայաստանի բոլոր մարզերից:

Սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի սպորտային բարձրագույն ձեռքբերումների բաժնի ղեկավար Լյովա Վարդանյանը նշել է, որ մրցաշարը հնարավորություն է տալիս պատանի ըմբիշներին ցուցաբերել իրենց լավագույն որակները և մտնել Հայաստանի հավաքական: Վարդանյանը նաև նշել է, որ հետագայում մրցաշարը կարող է դառնալ միջազգային:

Մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 25-ին: