PanARMENIAN Photo գործակալությունը գործարկեց նոր վեբ-կայքը

PanARMENIAN Photo գործակալությունը գործարկեց նոր վեբ-կայքը

PanARMENIAN.Net - PanARMENIAN Photo գործակալությունը գործարկեց նոր վեբ-կայքը` http://www.panarmenian.net/photo: Նոր կայքում կներկայացվեն զանազան իրադարձությունները լուսաբանող ֆոտոռեպորտաժներ, էքսկլյուզիվ ֆոտոշարքեր և գործակալության հեղինակային լուսանկարչական նախագծեր:

Վեբ-կայքն ունի երեք հիմնական բաժին` «Photowire», որտեղ կներկայացվեն երկրում տեղի ունեցող բոլոր նշանակալի իրադարձությունները լուսաբանող ֆոտոռեպորտաժները, «Photoblog»` գործակալության առավել հետաքրքիր լուսանկարների հավաքածուն և «Projects»` ֆոտոնախագծեր և տարբեր թեմաներով ֆոտոպատմություններ:

PanARMENIAN Photo գործակալությունն իր աշխատանքը սկսել է 2009 թվականի սկզբին և լուսաբանում է երկրում կատարվող բոլոր նշանակալի իրադարձությունները, ինչպես նաև ֆոտոծառայությունների լայն շրջանակ տրամադրում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---