AEGEE-ն արդեն մասնաճյուղ ունի Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երևանում կայացավ «AEGEE-Երևան» հասարակական երիտասարդական կազմակերպության պաշտոնական բացումը: «Ես հուսով եմ, որ «AEGEE»-ն կդառնա այն կազմակերպությունը, որը մոտ հինգ տարի անց կայուն հեղինակություն կունենա մեր երկրում»,- բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում կրթության ոլորտում Եվրոպական հանձնաժողովի «TEMPUS» ծրագրի համակարգող Լանա Կարլովան:

Նրա խոսքով, կազմակերպության շնորհիվ հայ երիտասարդությունը կկարողանա մշտապես տեղեկատվություն ստանալ եվրոպական կրթական ծրագրերի մասին:

AEGEE կազմակերպությունը ֆրանսիական ծագում ունի («Եվրոպայի ուսանողների ֆորում»-ի ֆրանսերեն անվանման հապավում): AEGEE-ն Եվրոպայի խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Այժմ այն մոտ 15 հազար անդամ ունի տարբեր երկրներում: Այս տարվա հոկտեմբերին AEGEE 50-րդ վեհաժողովի ժամանակ «AEGEE-Եվրոպայի» և «AEGEE-Երևանի» միջև կնքվեց համաձայնագիր, որի համաձայն կազմակերպությունն իրավունք ստացավ պաշտոնապես գործելու Երևանում: Ներկայումս «AEGEE-Երևանը» բաղկացած է 30 հոգուց, անդամակցության բազմաթիվ հայտեր են ստացվել: Կազմակերպության անդամ կարող է դառնալ մինչև 35 տարեկան ցանկացած ակտիվ երիտասարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---