Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է «Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի ողջակիզման մասին» գիրքը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է «Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի ողջակիզման մասին» գիրքը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությամբ վերահրատարակվել է դիվանագետ Ֆերիման Դաքետի Ադանայի կոտորածին նվիրված գիրքը: Գրքի առաջին հրատարկությունը, որը կոչվում էր «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոսթը Ադանայում», լույս է տեսել Լոնդոնում 1913թ.:

«Մեզ համար չափազանց կարևոր է թանգարանի համալրումը նոր բացառիկ նյութերով ու ցուցանմուշներով, որոնք նպաստում են մեր գիտելիքների հարստացմանը, ամրապնդում են մեր դիրքերը Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Մենք երախտապարտ ենք Ռալֆ Յիրիկյանին, որն ամեն կերպ աջակցում է թանգարանին»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ լրագրողներին ներկայացնելով վերահրատարակված գիրքը:

Իր հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց. «Ես մեկն եմ Ադանայի շառավիղներից, ում կյանքի նպատակներից մեկն էլ մեր ինքնությունը սիրելու և այդ սերը գործով ապացուցելու առաքելությունն է: Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների, ինքներս մեր և մեր երեխաների հանդեպ՝ շարունակել մնալ մեր երկրում և զարգացնել այն»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---