Շախմատի օլիմպիադայի պատանի չեմպիոնները վերադարձան Հայաստան

Շախմատի օլիմպիադայի պատանի չեմպիոնները վերադարձան Հայաստան

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը, որը վերջերս դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, դեկտեմբերի 6-ին վերադարձել է հայրենիք:

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև անվանի գրոսմայստերներ:

Հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ մեծ պատիվ է օլիմպիադայի չեմպիոն դառնալը: Նրա խոսքերով, վերջին տուրերում զգացվել է հուզմունք, բայց նրանք կարողացել են հաղթահարել այն:

Իսկ Կարեն Գրիգորյանը, որն առաջին խաղատախտակում նվաճել է ոսկե մեդալ, ասել է. «Հնդկաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդեպ տարած հաղթանակից հետո մենք սկսեցինք հավատալ մեր ուժերին և կարողացանք հաղթել»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---