Երևանում կայացել է «Պահանջվում է միլիոնատեր» հայկական ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Երևանում հինգշաբթի օրը կայացել է «Պահանջվում է միլիոնատեր» նոր հայկական ռոմանտիկ կատակերգության պրեմիերան: «Մեր հասարակության մեջ կար ռոմանտիկ կատակերգության պահանջարկ, որը զերծ կլիներ քրեական սցենարից: Ֆիլմի հիմքում ընկած է սերը և հումորը: Մեր նպատակն էր ստեղծել ֆիլմ, որի դիտումից հետո հանդիսատեսի մոտ կմնան միայն բարի ու դրական զգացմունքներ»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը նշել է, որ ֆիլմում ներկայացված պատմությունը «բարի է ու գեղեցիկ»:

Նա հավելել է, որ դեկտեմբերի 15-ին սպասվում է պրեմիերա Մոսկվայում: Ֆիլմի բյուջեն կազմել է 150 հազար դոլար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---