ՀԲ-ն Հայաստանի փոխվարչապետին ներկայացրեց Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագրի նախագիծը13 դեկտեմբերի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 13-ին ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) գյուղական զարգացման ծրագրերի աշխատանքային խմբի պատվիրակությանը` Դոյնա Պետրեսկուի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: Փոխվարչապետին ներկայացվեց Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի նախագիծը, որի նպատակն անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին աջակցելն է արոտավայրերի օգտագործման առավել մրցունակ ու կայուն համակարգերի ստեղծման հարցում: Ներկայացվեցին ծրագրի բաղադրիչները, որոնցից հիմնականը համայնքներում արոտավայրերի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումն է, որը պետք է կառավարվի համայնքներում ստեղծվող ֆերմերային միությունների կողմից: ՀԲ թիմին հետաքրքրում էր փոխվարչապետի մոտեցումը` ծրագրին մասնակցելու դեպքում համայնքների համաֆինանսավորման, ֆերմերային միությունների ձևավորման, ծրագրի իրականացման ժամկետների և այլ հարցերի վերաբերյալ: Փոխվարչապետը ներկայացված նախագիծը կարևոր և հետաքրքիր համարեց` նկատելով, որ այն առաջին հերթին ուղղված է համայնքներում գործնական խնդիրների լուծմանը և համայնքների բնակիչների եկամուտների ավելացմանը: Նախագիծը կարևորվեց նաև անասնաբուծության զարգացման առումով, ինչը մեծ նշանակություն ունի գյուղատնտեսության ընդհանուր զարգացման համար: Անդրադառնալով համաֆինանսավորման խնդրին` Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությումը կարևորում է գյուղական ծրագրերում համայնքների մասնակցության խնդիրը, ինչը նաև համայնքի պատասխանատվության բարձրացմանն է միտված: Կառավարությունը նաև հետևողական է, որպեսզի համայնքն իր ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարի ժամանակին ու լիարժեք: Փոխվարչապետը նշեց, որ նախագծի մանրամասները կքննարկվեն կառավարությունում` այնտեղ ընդգրկված մոտեցումների վերաբերյալ վերջնական դիրքորոշում կայացնելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |