Լիտվական «Մեդիաֆոն» ընկերությունը հետաքրքրված է հայկական շուկայով

Լիտվական «Մեդիաֆոն» ընկերությունը հետաքրքրված է հայկական շուկայով

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասին և «Մեդիաֆոն» ընկերության ներկայացուցիչ Կազիմերաս Ռատիվիլովիչյուսին:

Կ.Ռատիվիլովիչյուսը մանրամասն ներկայացնելով ընկերության առանձնահատկությունները հայտնել է, որ ծառայության ներմուծման մեջ մասնագիտացած «Մեդիաֆոն» ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շուկայով և առաջարկում է իրականացնել բիզնես ծրագիր:

Նախարար Մ.Վարդանյանն ընկերության ներկայացուցչին առաջարկել է նախարարության հետ համատեղ քննարկել հարցը և ծառայության վերաբերյալ ներկայացնել մանրամասն փաթեթ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---