ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոմերցիոն թեստային ռեժիմով գործարկել է տարածաշրջանում առաջին 4G ցանցը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոմերցիոն թեստային ռեժիմով գործարկել է տարածաշրջանում առաջին 4G ցանցը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոմերցիոն թեստային ռեժիմով գործարկել է տարածաշրջանում առաջին 4G LTE (Long Term Evolution) ցանցը: Գործարկման պաշտոնական արարողության ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը դեռևս 2009թ. դեկտեմբերին որոշեց իր ծրագրերում ներառել Հայաստանում LTE-ի ցանցի ներդրումը: «Ցանցը թեստային ռեժիմով հասանելի կլինի այսօրվանից մինչ հաջորդ տարվա մարտը Երևանի փոքր կենտրոնում և Արաբկիր համայնքում: Հուսով ենք, որ ապրիլին ցանցը հասանելի կդառնա լայն զանգվածներին: 2011թ. մենք մտադիր ենք ցանցը գործարկել Գյումրիում ու Վանաձորում, որից հետո կտարածվի ամբողջ երկրում»:

Իր հերթին, արարողությանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ իրադարձությունը համահունչ է կառավարության ՏՏ ոլորտի զարգացման ծրագրին: «Ես վստահ եմ, որ այս նորամուծությունը խթան կհանդիսանա Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար: Գաղտնիք չէ, որ մենք դեռ երկու տարի առաջ այս ոլորտում զիջում էինք մեր հարևաններին, սակայն այժմ բավականին լուրջ առաջընթաց ունենք: Կտրուկ աճել է ցանցի մատչելիությունը, մրցունակությունը, տրամադրվող ծառայությունների քանակը»,-ասել է վարչապետը:

Հայաստանն աշխարհում 10-րդ և տարածաշրջանում առաջին երկիրն է, որ գործարկում է LTE ցանցը: Ericsson ընկերությունը օպերատորին է տրամադրել 4G համալիր լուծում, որը ներառում է ռադիոմատչությունը, ինչպես նաև LTE ցանցի տրանսպորտային ու հենակետային ցանցը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---