Երևանում կայացավ «Աիդա» օպերայի պրեմիերան

Երևանում կայացավ «Աիդա» օպերայի պրեմիերան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան: Աիդայի պարտիան կատարելու համար հրավիրվել է աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, Ռադամեսի դերում հանդես է եկել ազգությամբ վրացի, տենոր Գեորգի Օնիանին: Իտալացի Մարիո Կորրադիի բեմադրած «Աիդան» ընդգրկվելու է Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնական խաղացանկում:

Պրեմիերային ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենյան Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հասարակական և քաղաքական գործիչներ;

Նախագծի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը, գլխավոր գործընկերն է` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

«Աիդա» օպերա

«Աիդա» օպերայի հեղինակը Ջուզեպպե Վերդին է, լիբրետոն գրել է Անտոնիո Գիսլանցոնին Օ. Ֆ. Մարիետտայի սցենարով: «Աիդա» օպերան առաջին անգամ բեմադրվել է դեկտեմբերի 1871-ի 24-ին Կահիրեում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---