Firefox-ն ամենատարածված բրաուզերն է Հայաստանում

Firefox-ն ամենատարածված բրաուզերն է Հայաստանում

PanARMENIAN.Net - Circle.am-ում գրանցված կայքերի հայաստանյան այցելուներն ամենից հաճախ օգտվում են Firefox բրաուզերից` 41.05%, Chrome-ը երկրորդն է` 27.36%, երրորդ տեղում է Internet Explorer-ը` 19.98%, չորրորդ տեղում` Opera-ն` 11.08%: Հնգյակը եզրափակում է Safari-ն` 0.29%: Մնացած բրաուզերներին բաժին է ընկնում 0.25%-ը:

Circle.am-ի և «Բիզնես 24»-ի կողմից 2010 թվականի աշնան արդյունքներով պատրաստված «Ինտերնետը Հայաստանում» զեկույցում բերվում են Հայաստանի վերաբերյալ StatCounter հետազոտական ընկերության տվյալները Հայաստանում բրաուզերների մասնաբաժինների վերաբերյալ` Firefox` 41.21%, Chrome` 26.75%, Internet Explorer` 19.11%, Opera` 11.42%, Safari` 1.27%:

«Ինտերնետ բրաուզերների բաշխվածության վերջին 10 տարիների տվյալները ցույց են տալիս, որ Internet Explorer-ը դանդաղ ու կայուն տեմպերով զիջում է առաջատարի իր դիրքերը: Հայաստանում Firefox-ի և Chrome-ի առաջատար դիրքերը ամենևին էլ անսպասելի չեն: Այսպիսի պատկերը հիմնականում պայմանավորված է Հայաստանում ինտերնետի ուշ զարգացմամբ և մասսայականացմամբ: Կարելի է պնդել, որ բրաուզերների բաշխվածության առումով Հայաստանը առաջ է անցել համաշխարհային միտումներից»,- ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---