Բինյամին Նեթանյահու. Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրքիայից28 դեկտեմբերի 2010 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն բացառել է Թուրքիայից պաշտոնական ներողություն խնդրելու հնարավորությունը` իսրայելցի զինվորականների հետ բախման արդյունքում մահացած 9 թուրք քաղաքացիների համար, հաղորդում է Ազատություն ռադիոն: Նեթանյահուն լրագրողներին ասել է, որ պատրաստ է Թուրքիային ցավակցություն հայտնել մարդկանց մահվան առիթով, բայց մտադիր չէ ներողություն խնդրել զինվորների գործողությունների համար, որոնք ուղղակի կատարել են իրենց պարտքը: Այս տարվա մայիսին զինվորականները կասեցրել են այսպես կոչված «Ազատության նավատորմի» շարժումը, որը մարդասիրական բեռ էր տանում Գազայի հատվածի բնակիչների համար` շրջանցելով տարածքի իսրայելական շրջափակումը: Նավերից մեկում բախման հետևանքով մահացել են մի քանի պաղեստինամետ ակտիվիստներ:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |