Ադրբեջանի ԱԳ նախարարությունը որոշել է 2011թ. իր գործունեության առաջնայնությունները, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Առաջնայնությունների թվում ԱԳՆ-ն նշել է բոլոր ուժերի համախմբումը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, համագործակցության խորացումը մերձկասպյան երկրների հետ, բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, Ադրբեջանի դիրքերի ուժեղացումը ածխաջրածինների տեղափոխման և արտահանման հարցում»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: