ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար. 2011թ. ՀՆԱ-ի աճը Հայաստանում կհասնի 4-5 տոկոսի

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար. 2011թ. ՀՆԱ-ի աճը Հայաստանում կհասնի 4-5 տոկոսի

PanARMENIAN.Net - «2010 թվականին մենք դարձանք Հայաստանի տնտեսության որոշակի վերականգնման ականատեսները, ՀՆԱ-ի աճը կազմեց 2,4 տոկոս: Սակայն, հուսով ենք, որ բարեփոխումների և հարկաբյուջետային քաղաքականության ու պետպարտքի սպասարկման արդյունքում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման շնորհիվ և բարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2011-ին կհասնի 4-5 տոկոսի»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

Ըստ ՀԲ ներկայացուցչի, ՀՀ տնտեսությունը դեռևս բազմաթիվ թույլ կողմեր ունի, ինչի մասին է վկայում գյուղատնտեսության անկումը 2010թ. և անկումը շինարարության ոլորտում ճգնաժամի շրջանում՝ դրամական փոխանցումների կրճատման պատճառով: «Հիմնական մարտահրավերն այս պահի դրությամբ տնտեսության թույլ կողմերի խթանումն է, ինչը հնարավորություն կտա ավելացնել տնտեսական աճը մասնավոր հատվածի հաշվին»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---