Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը հանդես կգան Վեյկ-ան-Զեեի մրցաշարում12 հունվարի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը հունվարի 14-30-ը հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում մասնակցելու է գլխավոր շախմատային փառատոնին: Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2814), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2810), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2784), Ալեքսանդր Գրիշուկը (Ռուսաստան, 2773), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2751), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա, 2744), Յան Նեպոմնյաշին (Ռուսաստան, 2733), Վան Հաոն (Չինաստան, 2731), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա, 2722), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2715), Անիշ Գիրին (Նիդերլանդներ, 2686), Յան Սմիթսը (Նիդերլանդներ, 2662), Էրվին Լ’Ամին (Նիդերլանդներ, 2624): Վարկանիշով հայ շախմատիստը 2805 միավորով մրցաշարում զբաղեցնում է 3-րդ տեղը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը հանդես է գալու B մրցաշարում, որտեղ խաղալու են ևս 14 գրոսմայստերներ: Մրցաշարի խաղային օրերն են` հունվարի 15-18, 20-23, 25, 26, 28-30: Հանգստյան օրերը` հունվարի 19, 24, 27, հաղորդում է chesspro.ru-ն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |