Լիտվայի սեյմը մշակում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին» բանաձևը

PanARMENIAN.Net - Լիտվայի սեյմում մշակվող «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին» բանաձևի ճակատագիրը կախված կլինի հակամարտությունը լուծելու միջազգային հանրության ջանքերից: Այդ մասին հայտարարել է Լիտվայի սեյմի խոսնակ Իրենա Դեգուտենեն:

«Սեյմի անդամների մի մեծ խումբ գրանցել է բանաձևի նախագիծը, որտեղ առաջարկում է հրաժարվել ուժի, ոչ թե միջազգային իրավունքի միջոցով հաստատված ստատուս-կվոն պահպանելու ցանկությունից, ինչը նպաստում է անկայունությանը տարածաշրջանում»,-փետրվարին Բաքու կատարելիք այցից առաջ ասել է խոսնակը:

Ըստ նրա, բանաձևի նախագծում ասվում է ԵՄ առավել ծանրակշիռ մասնակցության անհրաժեշտության մասին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման որոնման հարցում:

«Կարծում եմ, որ բանաձևի ճակատագիրը կախված կլինի նրանից, թե արդյոք Լիտվան որպես ԵԱՀԿ 2011թ. նախագահ կտեսնի միջազգային հանրության իրական ջանքերը՝ ուղղված հակամարտության լուծմանը»,-ասել է Դեգուտենեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---