Հայկական բուհերի ուսանողները կարող են պրակտիկա անցնել ՀՀ ՊՆ-ում

Հայկական բուհերի ուսանողները կարող են պրակտիկա անցնել ՀՀ ՊՆ-ում

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Երևանի պետական համալսարանի հետ նախարարություներում ԵՊՀ ուսանողների կողմից ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու մասին: ՀՀ ՊՆ-ն նաև գործակցության մասին հուշագիր է ստորագրել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետ: «Այդ հուշագրերը թույլ կտան հայ ուսանողներին մոտիկից ծանոթանալ ՊՆ գործունեությանը»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հավելել, որ ՊՆ համար շատ կարևոր է հասարակության հետ կապերի ամրապնդումը:

«Հայ երիտասարդների հետ կապերի ամրապնդումը թույլ կտա մեզ կիրառել նրանց գիտելիքները նախարարությունում»,- ասել է նախարարը:

Իր հերթին, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրամի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը բարձր է գնահատել ՀՀ բուհերի հետ համագործակցելու նախարարության մտադրությունը: Նա նաև հայտնել է, որ ՊՆ-ն արդեն համաձայնվել է Ֆրանսիական համալսարանի մի քանի ուսանողների պրակտիկան նախարարություն անցկացնել:

Իր հերթին, ՌՀՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն ուսանողները, որոնք պրակտիկա կանցնեն ՀՀ ՊՆ-ում, կսկսեն քարոզել նախարարության գործունեությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---