Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները դասախոսություններ կկարդան Հայաստանում ժամանակակից գենետիկայի վերաբերյալ24 հունվարի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ԵՊՀ-ի և Եվրոպայի կենսաքիմիական ընկերակցությունների դաշնության հետ համատեղ (FEBS) փետրվարի 20-26-ը Երևանում կազմակերպում է ժամանակակից գենետիկայի վերաբերյալ դասախոսությունների շարք, հունվարի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանը: «Միջոցառմանը, որտեղ կներկայացվեն գենետիկայի վերջին նվաճումները, կմասնակցեն 13 ականավոր գիտնականներ տարբեր երկրներից, այդ թվում նաև Երևան կժամանի բրիտանացի կենսաքիմիկոս, բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի 2001թ. դափնեկիր Տիմոտի Հանթը: Դասախոսություններով հանդես կգան նաև 5 հայ գիտնականներ»,-ասել է նա: Իր հերթին կազմակերպության հասարակայնության հետ կապերի համակարգող Հովակիմ Զաքարյանը նշեց, որ դասախոսությունների թեման՝ գենետիկ անկայունությունը, շատ ակտուալ է այսօր: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ հեցն գենետիկ անկայունությունն է, օրինակ, այնպիսի հիվանդության պատճառը, ինչպիսին է քաղցկեղը: Իմունային համակարգը ևս կախված է գենետիկ անկայունությունից: Այդ թեմային մեր բուհերում պատշաճ ուշադրություն չի դարձվում»,-ասել է նա: Զաքարյանը հավելել է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 30 հայ և 19 օտարերկրացի ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, ՌԴ-ից, Կանադայից: «Արտերկրի մասնակիցների այցելությունը հոգում է FEBS-ը, իսկ գիտնականներն անվճար են կարդում այդ դասախոսությունները»,-ասել է Զաքարյանը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |