Հունվարի 24-ին Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս Արարատ Առաքելյանը և Արտակ Դաշյանը, ընկերական հանդիպում է անցկացրել «Կլուժի» դեմ և հաղթել 4:2 հաշվով: «Մետալուրգի» վերջին գոլը խփել է Արարատ Առաքելյանը:
Հունվարի 26-ին «Մետալուրգը» երկու խաղ է անցկացնելու տարբեր կազմերով` առավոտյան «Կռիլյա Սովետովի» և երեկոյան` «Թերեքի» հետ:
Հունվարի 27-ին «Մետալուրգը» վերադառնալու է Դոնեցկ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: