26 հունվարի 2011 - 13:01 AMT
Սենոր Հասրաթյան. Ղարաբաղյան կողմը հստակ հետևում է հրադադարի ռեժիմին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ տարածել են իրականության հետ կապ չունեցող ապատեղեկատվություն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ՊԲ քարոզչության և տեղեկատվության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Ղարաբաղյան կողմը հստակ հետևում է հրադադարի ռեժիմին, ինչը չի կարելի ասել մեր հարևանների մասին»,- ասել է նա:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ղարաբաղյան կողմից կրակ է բացվել Աղդամի ուղղությամբ, որի արդյունքում վիրավորվել է մի կին և սպանվել Ադրբեջանի ԶՈւ սպա: