Բուլղարիայի դեսպանն ու Հայաստանի վարչապետը քննարկել են առևտրա-տնտեսական կապերի խորացման ներուժը

Բուլղարիայի դեսպանն ու Հայաստանի վարչապետը քննարկել են առևտրա-տնտեսական կապերի խորացման ներուժը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Բուլղարիայի հետ հարաբերություններին և բարձր գնահատել պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու Բուլղարիայի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ դեսպանի կողմից կատարված աշխատանքը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունն ու կարևորվել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---