Կարինե Կույումջյան. Հայաստանում նորածինների ամենատարածված անուններն են Մանեն և Նարեկը31 հունվարի 2011 - 16:50 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանում նորածին աղջիկների համար ամենատարածված անունը Մանեն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «2010 թվականին Մանե անունով կոչել են 923 նորածինների: Աղջիկների համար տարածված անուններ էին նաև Միլենա, Անի, Անահիտ, Էլեն, Նարե: Տղաներին ամենից շատ անվանակոչել են Նարեկ. այդ անունն այժմ կրում են 2010 թվականի 1139 նորածին»,- ասաց նա: Նրա խոսքով` 2010 թվականին տղաների տարածված անուններ էին նաև Դավիթ, Գոռ, Էրիկ և Արման: 2010 թվականին Հայաստանում, ինչպես միշտ, ավելի շատ տղա է ծնվել (23,8 հազ.), քան աղջիկ (20,9 հազ.): Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |