Թուրքիան մզկիթներ է վերականգնում Ջավախքում և Աջարիայում

PanARMENIAN.Net - Վրացական կողմը «հավանություն է տալիս» Բաթումում Թուրքիայի կողմից մզկիթի կառուցմանը: Ինչպես հայտնել է Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուան, «Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակութային հուշարձանները փրկելու համար այդ քայլը պետք է ձեռնարկվի»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, մշակույթի նախարարը հայտնել է «ՊիրՎելի» գործակալությանը: Ինչ վերաբերում է համաձայնագրին, Ռուռուան հայտարարում է, որ դրա պայմանները հասարակայնությանը հայտնի կդառնան այն բանից հետո, երբ այն ստորագրվի:

Թուրքական և վրացական կառավարական հանձնաժողովների միջև արձանագրություն է ձևակերպվել, որի համաձայն Թուրքիան ծրագրում է վերականգնել երեք և կառուցել մեկ մզկիթ Վրաստանում, իսկ վրացական կողմը հնարավորություն կստանա 4 հնագույն վրացական եկեղեցի վերականգնել Թուրքիայում. Խոսքը գնում է հնագույն Տաո-Կլարջեթիի տարածքում գտնվող Խանձթա, Օշկի, Իշխանի և Օտխտա եկեղեցիների մասին: Թուրքական կողմը մզկիթներ կվերականգնի Սամցխե-Ջավախեթիում և Ախալցխայում, ինչպես նաև Քոբուլեթիի շրջանում, կվերականգնի 1940 թվականին այրված մզկիթն ու «կյանքի կկոչի» թուրքական բաղնիքը Բաթումում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---