Եկատերինբուրգում Ելցինի արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է

Եկատերինբուրգում Ելցինի արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է

PanARMENIAN.Net - ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակը քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է: Հեղինակը կարծում է, որ հուշարձանը մարմնավորում է 1990-ականների ոգին` հին հայացքների փլուզումն ու դեպի նոր կյանք առաջին քայլը: Հուշարձանը պատրաստվել է սպիտակ մարմարից: Հուշարձանը տեղադրվել է ՌԴ առաջին նախագահի անունը կրող փողոցում: Հուշարձանի բարձրությունը շուրջ 10 մետր է: Փետրվարի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիսավոր կերպով բացել է հուշարձանը:

Գեորգի Ֆրանգուլյանը ռուսաստանաբնակ քանդակագործ է` ծնունդով Թբիլիսիից: Նա Արբատում Բուլատ Օկուջավայի և Նովոդևիչևի գերեզմանոցում` Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակն է: Ֆրանգուլյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Բելգիայում: Նրա քանդակները ներկայացված են նաև Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Ս. Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում և այլուր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---