1 փետրվարի 2011 - 15:43 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը Մոսկվայում կքննարկի «սառեցված» հակամարտությունները

Փետրվարի 1-3-ը ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը կայցելի Մոսկվա: Այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի այլ պաշտոնական անձանց հետ: Ինչպես հաղորդում է Լիտվայի ԱԳՆ-ն, Մոսկվայում նախատեսվում է քննարկել երկարաձգված հակամարտությունների խնդիրները, միջազգային սպառնալիքներն ու ԶԼՄ ազատությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «սառեցված» կամ երկարաձգված են անվանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի հիմնախնդիրները: