Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում կներմուծվի կենսաթոշակային հաշիվների սպասարկման ավտոմատացված համակարգ 1 փետրվարի 2011 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան ՀՀ կառավարության հետ մտադիր է 2011-2012թթ. ընթացքում ներմուծել համապատասխան համակարգ, որը կարող է ապահովել այդ հաշիվների սպասարկումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: «2012-ին ստեղծված համակարգը կսպասարկի առկա կենսաթոշակային համակարգը, իսկ լիարժեք կսկսի գործել 2014-ից»,- ասել է նա: 2011-ից Հայաստանն անցում է կատարել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին, իսկ 2014-ից երկրում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Նրա խոսքերով, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան սպասարկելու է կենսաթոշակային համակարգի հաշիվները, որի հետ կապված նախատեսվում է ավտոմատացնել այդ գործընթացը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |