Դերսիմի հայերը աստիճանաբար վերադառնում են ազգային արմատներին

PanARMENIAN.Net - Դերսիմի հայերը աստիճանաբար վերադառնում են ազգային արմատներին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Դերսիմի հայերի միության ղեկավար Միհրան Գյուլտեկինը, գոյության 3 ամսում շուրջ 80 մարդ է անդամակցել Դերսիմի հայերի միությանը, կողմնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի: «Մեր միության նպատակն է օգնել Դերսիմի հայերին վերադառնալ ազգային արմատներին, կրկին քրիստոնեություն ընդունել, պահպանել Դերսիմում պահպանված հայկական հուշարձանները»,-ասել է միության ղեկավարը: Ինչպես նշել է Գյուլտեկինը, չնայած նրան, որ Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում միության գործունեությանը, չեն հետապնդում Դերսիմի հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ արմատներին, այնուամենայնիվ, ըստ Գյուլտեկինի, Հայոց ցեղասպանության սարսափը դեռ ապրում է նրանց հոգում: Բացի այդ, վարչապետ Էրդողանի հայտարարություններն ու իսլամիստական տրամադրությունները, որոնք տարածում է իշխող ԱԶԿ-ն, նույնպես խանգարում են հայերին բացահայտ խոսել իրենց ազգային պատկանելության մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---