Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 7 հայ կմասնակցի

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 7 հայ կմասնակցի

PanARMENIAN.Net - Թուրքական կուսակցությունները հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու են առաջադրում հայ համայնքից: 50 տարվա ընթացքում առաջին անգամ հայ համայնքը թուրքական խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու հնարավորություն ունի, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

«Նախկինում հայերը, որպես կանոն, չէին մասնակցում Թուրքիայի ներքին քաղաքականությանը ընդհանուր անցյալի ցավալի իրադարձությունների պատճառով»,- ասել է Արև Ջեբեջինը, որն առաջադրվել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից (CHP):

Նրա խոսքով` այդ ավանդույթը, որը գործել է տասնամյակներ շարունակ, փոխվեց «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ջեբեջինն ընդգծել է, որ ինքը հայ է, և եթե ընտրվի, ապա խորհրդարանում կխոսի համայնքի խնդիրների մասին: «Բայց ես նաև այդ հասարակության մասն եմ կազմում և ցանկանում եմ ներկայացնել իմ երկիրը: Իմ թեկնածությունը յուրօրինակ մարտահրավեր է, ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ հավատարիմ մնան իրենց խոստումներին»,- ասել է նա:

Առաջիկա ընտրություններին Ստամբուլի հայ համայնքից յոթ թեկնածու կմասնակցի: Նրանցից վեցն առաջադրվել են տարբեր քաղաքական ուժերի կողմից, մեկը պատրաստվում է խորհրդարան անցնել որպես անկախ թեկնածու: Հաղթանակի դեպքում նրանք կդառնան առաջին հայերը, որոնք 1960-ական թվականներից հետո անցել են թուրքական խորհրդարան: Թուրքիան ձգտում է Եվրամիության անդամ դառնալ, և հայ համայնքը կարող է օգտագործել այդ հանգամանքն իր խնդիրներն ու բողոքներն արտահայտելու և դրանց լուծում գտնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---