Հայաստանի ազգային արխիվում փաստաթղթերի թվայնացման նոր փուլ է մեկնարկում 8 փետրվարի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանի ազգային արխիվը նոր սարքավորումներ ձեռք կբերի փաստաթղթերի թվայնացման համար: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ժամանակակից տեխնիկան, որ ձեռք կբերվի Անգլիայում, Գերմանիայում կամ Ռուսաստանում, թույլ կտա ավարտել թղթե արխիվների թվայնացումն առաջիկ 10 տարում: Այսօրվա դրությամբ ազգային արխիվում պահվում է շուրջ 350 մլն փաստաթուղթ: «2010թ. մենք ընդամենը 8 հազար փաստաթուղթ ենք թվայնացրել սովորական սքաներների միջոցով: Երբ մենք անհրաժեշտ տեխնիկա կունենանք, կկարողանանք թվայնացնել նույն քանակը 2 օրում»,-ասել է Վիրաբյանը: Ըստ նրա, տեխնիկայի ձեռք բերման համար անհրաժեշտ գումարը՝ 40 հազար դոլար, հատկացրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Բացի այդ, 2010թ. թվայնացվել է 471 վավերագրական ֆիլմ, ևս 400-ը՝ 2009-ին: Մնացած 1129 փաստագրական ֆիլմերը կթվայնացվեն 2 տարվա ընթացքում: 2010թ. ընթացքում ՀԱԱ-ին մշտական պահպանման համար հանձնվել է 41 հազար 711 գործ և ևս 30 հազար գործ՝ 50 տարի ժամկետով պահպանման համար: Նախորդ տարի արխիվ է դիմել 25 հազար քաղաքացի, որոնցից 21 հազարը դրական պատասխան են ստացել, իսկ մնացած 4 հազարը՝ ստացել են անհրաժեշտ խորհրդատվություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |