Պավել Պոգրեբնյակ. Ռուսական հավաքականը պետք է «զգա հաղթանակի համը» նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը 8 փետրվարի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն Աբու Դաբիում ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ` պատրաստվելով Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա ԵԱ նախընտրական առաջնության շրջանակներում մարտի 26-ին Երևանում: Ռուսաստանի հավաքականի և գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Պավել Պոգրեբնյակը նշել է, որ Իրանի հետ հանդիպումը շատ կարևոր է, և Ռուսաստանի հավաքականին հարկավոր է «զգալ հաղթանակի համը» նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը: Պետք է թարմացնել այդ զգացողություններն ու դրական տրամադրվածությամբ պատրաստվել նախընտրական հանդիպմանը Հայաստանի հետ,- Պոգրեբնյակի խոսքն է մեջբերում Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:- Առավել ևս, որ վերջին ընկերական խաղում մենք զիջեցինք բելգիացիներին: Այնտեղ ինչ-որ անհասկանալի բան տեղի ունեցավ, պետք է շտկել իրավիճակը»: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հավաքականը վաղուց միասին հանդես չի եկել, և պետք է հիշել հին կապերը. «Ինձ համար այնքան կարևոր չէ այս հանդիպումը, որքան մայրենի լեզվով խոսելու, թիմակիցներիս տեսնելու հնարավորությունը: Ես երկու ամսում հասցրել եմ կարոտել նրանց»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |