9 փետրվարի 2011 - 21:21 AMT
«Ալ-Կայիդան» ջիհադի կոչ է արել Եգիպտոսում

Իրաքյան «Իրաք Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը` «Ալ-Կայիդա» համաշխարհային ահաբեկչական ցանցի մի ճյուղը, Եգիպտոսի իրադարձությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Եգիպտոսի ցուցարարներին ուղղված հայտարարության մեջ հաղորդվում է «նահատակության դարպասների բացման» և ջիհադի սկսվելու մասին, որին պարտավոր է մասնակցել յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ:

Խմբավորումը եգիպտացիներին կոչ է արել «հրաժարվել աշխարհիկ կյանքի, ժողովրդավարության և արաբական ազգայնականության` անդունդը տանող ուղիներից», հաղորդում է MIGnews.com-ը: