12 փետրվարի 2011 - 11:30 AMT
Արթուր Աբրահամը գրեթե մեկ ֆունտով ծանր է Ստեֆան Բոժիչից

Փետրվարի 11-ին Արթուր Աբրահամը և նրա մրցակից Ստեֆան Բոժիչը (Խորվաթիա) մասնակցել են հսկիչ կշռմանը: Աբրահամը ուղիղ 169,5 ֆունտ է կշռում, իսկ նրա մրցակիցը ավելի թեթև է՝ 168,6 ֆունտ:

Բռնցքամարտիկների մենամարտը կանցնի փետրվարի 12-ին RWE-Sporthalle մարզասրահում: Դա միջանկյալ մենամարտ է Անդրե Ուորդի (ԱՄՆ) հետ մենամարտից առաջ, որն անցնելու է Super Six մրցաշարի շրջանակներում: Սա Աբրահամի չորրորդ մենամարտը կլինի մրցաշարի շրջանակներում, մեկնարկային մենամարտում նա նոկաուտով հաղթեց Ջերմեն Թեյլորին ԱՄՆ-ից, իսկ հետո զիջեց Անդրե Դիրելլին ԱՄՆ-ից ու Կարել Ֆրոչին Անգլիայից: