Վրաստանը վրացական գրությամբ ազգային դոմեն կստանա

PanARMENIAN.Net - ICANN կազմակերպությունը, որը վերահսկում է դոմենային անունների բաշխումը, հաղորդել է Վրաստանին ոչ լատինական գրությամբ` «.გე» ազգային դոմեն (IDN) տրամադրելու իր որոշման մասին: Ինչպես հաղորդում է ուկրաինական The Domain Times հրատարակությունը, այն ստանալու հարցումը ICANN սահմանած չափանիշներին և մատուցման կանոններին համապատասխանության համար ստուգվել է հատուկ հանձնաժողովի կողմից: Ոչ լատինական նշաններով գրվող ազգային դոմենների հաստատման ընթացակարգն ընդունվել էր 2009 թվականի հոկտեմբերի 30-ին Սեուլում ICANN ընկերակցության տնօրենների խորհրդի հանդիպման ժամանակ:

Բացի դրանից, ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Ինտերնետ Հասարակություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը, ազգային դոմենների ստեղծումը բխում է ոչ թե տեխնիկական անհրաժեշտությունից, այլ քաղաքական հարց է: «Հայկական դոմենների գործարկումը տեսականորեն հնարավոր է, սակայն դա երկար ընթացակարգ է: Մեր հարցումները, որոնք մենք երկու անգամ անցկացրել ենք հայ օգտվողների շրջանում, վկայում են այն մասին, որ առայժմ հայկական դոմենների անհրաժեշտության չկա»,- ասել է Իգոր Մկրտումյանը:

2010թ. ապրիլին ICANN-ը թույլ տվեց վերին մակարդակի կիրիլլյան «.рф» դոմենի գործարկումը: Այսօրվա դրությամբ ազգային դոմենների գնահատման ընթացակարգը հաջողությամբ անցել են 23 երկրներ, որոնցից 17-ն արդեն IDN դոմեն են ստացել: Ընդհանուր առմամբ ներկայացված է եղել 16 լեզու և 16 տարբեր գրանիշ, ընդ որում` դոմենի ամենատարածված լեզուն արաբերենն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---