Robert Sahakyants Production-ը մտադիր է 3D անիմացիոն ֆիլմ նկարահանել Դրակուլայի մասին

Robert Sahakyants Production-ը մտադիր է 3D անիմացիոն ֆիլմ նկարահանել Դրակուլայի մասին

PanARMENIAN.Net - Robert Sahakyants Production-ը մտադիր է 3D անիմացիոն լիամետրաժ ֆիլմ նկարահանել կոմս Դրակուլայի մասին: «Սցենարը պատրաստ է, հեղինակներն են Ռոբերտ և Հայկ Սահակյանցները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ռեժիսոր Դավիթ Սահակյանցը: Ըստ նրա, հեղինակները մշակել են սցենարի երկու տարբերակ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որ շուկան ենք մենք մտադիր գրավել: Հայկական շուկայի համար մի սցենար է նախատեսված, արտերկրի շուկայի համար՝ մեկ այլ սցենար»,-ասել է նա: Նա հայտնել է, որ ֆիլմը կլինի կամ ամբողջությամբ 3D ձևաչափով, կամ՝ դասական անիմացիայի ոճով: «Նախագծի համար հովանավորներ են հարկավոր, սակայն, դեռևս ոչ ոք չի արձագանքել»,-ասել է Սահակյանցը: Նման նախագծի իրականացումը 3D ձևաչափով բավականին բարդ է, ուստի նրա իրականացումը ձգձգվում է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---