Ռաֆայել Մինասբեկյան. Հայաստանի ապահովագրական շուկան մոտ է օպտիմալին

Ռաֆայել Մինասբեկյան. Հայաստանի ապահովագրական շուկան մոտ է օպտիմալին

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 9 ապահովագրական ընկերություն և այդ քանակը մոտ է օպտիմալին, գտնում է «Ռոսգոսստրախի» բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ Ռաֆայել Մինասբեկյանը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, ընկերությունը միշտ ողջունում է նոր պրոֆեսիոնալների մուտքը, ինչը կհանգեցնի համախառն շահույթի ավելացմանը, և չի վախենում մրցակցությունից: Այդ համատեքստում Մինասբեկյանը հավելել է, որ Հայստանի շուկայում առավելագույնը պետք է գործեն 15-16 ընկերություններ, ընդ որում առաջին հնգյակին պետք է բաժին ընկնի շուկայի 60-70 տոկոսը:

Իր հերթին «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրրգորյանը հավելել է, որ եթե Հայաստանի ապահովագրական շուկան հետաքրքրի օտարերկրացիներին, նրանք կգան «առանց մեզ հարցնելու»: Նա ասել է, որ հայ ապահովագրողներն ամենայն պատասխանատվությամբ մոտեցան խնդրին, ինչը չի կարելի չգնահատել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---