2010 թվականին աշխարհում 44 լրագրող է սպանվել

PanARMENIAN.Net - 2010 թվականին աշխարհում 44 լրագրող է սպանվել: Այդ մասին ասվում է «Հարձակումներ մամուլի վրա» Լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի ամենամյա հաշվետվության մեջ: Ըստ կոմիտեի, 145 լրագրող նախորդ տարի ճաղերի ետևում է հայտնվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1996թ. ի վեր:

Լրագրողների ձերբակալությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Իրանին ու Չինաստանին: Լրագրողներից բացի վերջերս հաճախ են ձերբակալվում նաև բլոգերները:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն է ճանաչվել Պակիստանը, հաղորդել է «Ամերիկայի ձայնը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---